Բոլոր քննադատական խոսքերն ավելորդ են, եթե դրանց հասցեատեր ժողովուրդը չունի հայրենիքի գիտակցում։
Իսկ ինչի՞ գիտակցում ունի ժողովուրդը։ Փող, ասֆալտ, շոու։ Ահա այն ամենը, ինչը հետաքրքրում է ժողովրդին, ու հոգ չէ, թե երկիրը քայքայվում ու կործանվում է։ Կարևորը՝ թմբիրը հաճելի լինի։
Այդ ամենից շատ հմտորեն օգտվում է օրվա իշխանությունը, իսկ ընդդիմադիր գործիչներից շատերը փորձում են նույն խաղը խաղալ, չհասկանալով, որ այդ գործում իշխանությունը անհասանելի է։
Ես երկար ժամանակ է՝ աշխատում եմ ժողովրդի ազգային մտածողության ու հայրենաճանաչողության վրա։ Եթե մարդը չի ճանաչում իր հայրենիքը, չգիտի դրա արժեքը, չի կարող սիրել ու պաշտպանել այն։
Մարդկանց սովորեցրեք ճանաչել Հայրենիքը, հետո այլևս կարիք չի լինի բացատրելու, թե ինչու է պետք տեր լինել Հայրենիքին։ Նրանք դա լավ կհասկանան։
Նաիրի Հոխիկյան